Logo

Վերջին 2 տարիների գավաթակիրների նոր դիմակայությունը. Ինչ է պետք իմանալ գավաթի քառորդ եզրափակիչ հանդիպումներից առաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 20.11.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
ararat noa - Վերջին 2 տարիների գավաթակիրների նոր դիմակայությունը. Ինչ է պետք իմանալ գավաթի քառորդ եզրափակիչ հանդիպումներից առաջ

«ՈՒՐԱՐՏՈՒ»  – «ԱԼԱՇԿԵՐՏ»

21 նոյեմբերի,  ժ.18:30, Երևան, «Ուրարտու-1»  մարզադաշտ

6 խաղ, «Ուրարտուն» հաղթել  է 1 անգամ,  «Ալաշկերտը»՝ 3,  գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  2-4

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

  1. Երկու թիմերն էլ VBET Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկությունը սկսում են քառորդ եզրափակչից, որը բաղկացած է մեկ մրցախաղից: Մրցակիցների գավաթային ճանապարհները 4-րդ անգամ են հատվում: Նրանց գավաթային առաջին դիմակայությունը կայացել է 2012թ.: Այն ժամանակ նորաստեղծ «Ալաշկերտը» հանդես էր գալիս առաջին խմբում: Սակայն դա չխանգարեց առաջին խմբի նորեկին Ալբերտ Սարգսյանի գլխավորությամբ գավաթային երկու հանդիպումներում էլ լուրջ դիմադրություն ցույց տալ փորձառու «Բանանցին»՝ խաղերն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի: Իսկ հետխաղյա 11մ հարվածների ավելի հաջող իրացման (5-4) շնորհիվ ալաշկերտցիները քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեցին:

Այդ փուլում էլ ալաշկերտցիներն իրենց վատ չդրսևորեցին՝ երկու խաղերի ընդհանուր արդյունքով նվազագույն հաշվով զիջելով «Գանձասարին» (0-0, 0-1):

  1. Չորս տարի անց մրցակիցները հանդիպեցին գավաթի կիսաեզրափակչում: Թվում էր, թե «Ալաշկերտին» կհաջողվի եզրափակչի ուղեգիր նվաճել, քանի որ առաջին խաղում հյուրընկալվելիս հաղթանակ էր տոնել Հեբեր Արաուխոյի խփած միակ գոլի շնորհիվ: Սակայն պատասխան խաղում հաջողությունն ուղեկցեց «Բանանցին», որը մրցակցի հարկի տակ հաղթեց 2-1 հաշվով: Այդ տարի «Բանանցը» Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ նվաճեց գավաթը՝ «Միկայի» հետ վճռորոշ խաղում հաղթելով Լաերսիոյի և Ացամազ Բուրաևի խփած գոլերի շնորհիվ:

ur gav - Վերջին 2 տարիների գավաթակիրների նոր դիմակայությունը. Ինչ է պետք իմանալ գավաթի քառորդ եզրափակիչ հանդիպումներից առաջ

Պատվավոր մրցանակի խաղարկություններում դա «Բանանցի» 3-րդ և առայժմ վերջին խոշոր հաջողությունն էր: Մինչ այդ «Բանանցը» գավաթակիր էր դարձել 1992թ. Վարուժան Սուքիասյանի և 2007թ.՝ Յան Պոշտուլկայի գլխավորությամբ:

  1. «Ալաշկերտի» և «Ուրարտուի» գավաթային վերջին դիմակայությունը կայացել է 2017/18թթ. խաղարկության կիսաեզրափակչում: Երկու խաղերում էլ հաղթելով նվազագույն հաշվով, «Ալաշկերտը» եզրափակչի ուղեգիր էր նվաճել: Սակայն գավաթը նվաճելու «Ալաշկերտի» առաջին փորձն անհաջողության էր մատնվել: Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» վճռորոշ խաղում հետխաղյա 11մ հարվածներով (հիմնական և լրացուցիչ ժամանակում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1-1) զիջել էր «Գանձասար-Կապանին»:
  2. Գավաթը նվաճելու «Ալաշկերտի» 3 փորձերից առայժմ միայն մեկն է հաջողությամբ ավարտվել: 2018/19թթ. մրցաշարում «Ալաշկերտն» Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ նվաճեց գավաթը՝ եզրափակչում նվազագույն հաշվով հաղթելով «Լոռիին»: Իսկ ահա գավաթի նախորդ խաղարկությունում ալաշկերտցիները կրկին Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ 1-3 հաշվով պարտվեցին «Արարատին»:

alash gavat - Վերջին 2 տարիների գավաթակիրների նոր դիմակայությունը. Ինչ է պետք իմանալ գավաթի քառորդ եզրափակիչ հանդիպումներից առաջ

  1. «Ուրարտուն» գավաթի նախորդ խաղարկությունում հասել էր մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ երկու խաղերի ընդհանուր արդյունքով զիջել էր «Նոային» (0-2, 2-2): Գավաթային վերջին 3 հանդիպումներում «Ուրարտուն» հաղթանակ չի տոնել՝ կրելով մեկ պարտություն, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը թիմը տոնել է անցյալ տարվա սեպտեմբերի 18-ին «Փյունիկի» հետ կայացած գավաթի 1/8 եզրափակիչ խաղում (2-1):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա