Logo

Վերների «ծիծաղելի» հրաժարագինը, որը կգործի առաջիկա ամռանը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 26.02.2020ՍՊՈՐՏ
river 1 - Վերների «ծիծաղելի» հրաժարագինը, որը կգործի առաջիկա ամռանը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:34

-

-

«Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերները ցածր հրաժարագին է ունենալու առաջիկա ամռանը, տեղեկացնում է Liverpool Echo-ն՝ հղում անելով գերմանական լրատվամիջոցներին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ գարնանը գերմանացու հրաժարագինը կազմելու է 58 միլիոն եվրո, իսկ ամռանը՝ 35 միլիոն: Նշվում է, որ Վերներին գնելու ամենաիրական հավակնորդը «Լիվերպուլն» է: Հաղորդվում է, որ նրա հրաժարագինն ակտիվացնելը մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ձեռքերում է. գերմանացի մասնագետը պետք է որոշի՝ արդյոք Վերները կկարողանա խաղաժամանակ ստանալ, թե ոչ:

Վերներն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 33 խաղում դարձել է 27 գոլի հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա