Logo

Վերները դժգոհ է ու ուզում է հեռանալ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 01.10.2021ՍՊՈՐՏ
Վերները դժգոհ է ու ուզում է հեռանալ - Վերները դժգոհ է ու ուզում է հեռանալ

Գերմանիայի հավաքականի ու «Չելսիի» հարձակվող Տիմո Վերները դժգոհ է ակումբում իր կարգավիճակից, ու եթե այն չփոխվի, ֆուտբոլիստը կդիմի թիմի ղեկավարությանը՝ իրեն գալիք ամռանը տրանսֆերի հանելու խնդրանքով՝ հաղորդում է The Telegraph-ը:

Ֆուտբոլիստի դժգոհությունը գագաթնակետին է հասել «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի շրջանակում կայացած հանդիպմանը, որում լոնդոնյան ակումբը զիջեց նվազագույն հաշվով: «Ազնվականների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն օգտագործեց հնարավոր 5 փոփոխությունները, սակայն Վերները, այնուամենայնիվ, մնաց պահեստայինների նստարանին:

Լուկակուի ժամանումից ի վեր՝ Վերները պարտվում է մրցակցությունը բելգիացուն:

Հիշեցնենք, որ Տիմո Վերները «Չելսիի» ֆուտբոլիստ է դարձել 2020 թվականի հուլիսին: Լոնդոնյան ակումբը նրա տրանսֆերի համար 53 մլն եվրո է վճարել «Լայպցիգին»:

Նախորդ մրցաշրջանում Վերները «Չելսիի» կազմում մասնակցել է 52 խաղի՝ դառնալով 12 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա