Logo

Վերները համեմատել է «Չելսին» ու Գերմանիայի հավաքականը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
15:08 / 27.03.2022ՍՊՈՐՏ
null

Գերմանիայի հավաքականի և «Չելսիի» հարձակվող Տիմո Վերներն, ով նախօրեին գրավել էր Իսրայելի դարպասը, զուգահեռներ է տարել հավաքականի և ակումբի միջև:

«Ես հարձակվող եմ և միշտ ցանկանում եմ գոլ խփել: «Չելսիում» գործերս այնքան էլ լավ չեն ընթանում: Ֆլիկի գալուց հետո հավաքականում ամեն ինչ հրաշալի է իմ համար:
«Չելսիի» և Գերմանիայի խաղաոճերը էականորեն տարբերվում են: Այստեղ ավելի հարմարավետ եմ զգում, քանի որ խաղընկերներս հաճախ են գոլային հնարավորություններ ստեղծում ինձ համար»,- 26-ամյա ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է Goal-ը:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Վերներն անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 1-ական գոլի և ասիստի հեղինակ: 
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա