Logo

Վերները կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:36 / 01.04.2022ՍՊՈՐՏ
null

Գերմանիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Տիմո Վերները հետաքրքրել է Ա Սերիան ներկայացնող թոփ ակումբներին՝ հաղորդում է Sport Italia-ն։

Ըստ աղբյուրի՝ «Ինտերն» ու «Միլանը» հետաքրքրված են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ գերմանացի ֆուտբոլիստին թիմ հրավիրելու տարբերակով։ Հաղորդվում է, որ երկու ակումբներն էլ պատրաստ են նրա դիմաց 35-40 մլն եվրո վճարել։

Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին «կապույտների» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 7 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա