Logo

Վերները մերժել է «Բարսելոնային» ու ՄՅՈւ-ին, քանի որ սպասում է այլ ակումբի առաջարկին

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 27.02.2020ՍՊՈՐՏ
1582801368 957906 1582801500 noticia normal - Վերները մերժել է «Բարսելոնային» ու ՄՅՈւ-ին, քանի որ սպասում է այլ ակումբի առաջարկին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:34

-

-

«Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերները շարունակում է եվրոպական թոփ ակումբների ուշադրության կենտրոնում լինել:

Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր են առաջարկել գերմանացի ֆուտբոլիստին: Նշվում է, սակայն, որ Վերները մերժել է երկու ակումբներին, քանի որ սպասում է «Լիվերպուլի» առաջարկին: Մերսիսայդցիները մինչև ապրիլ ժամանակ ունեն ակտիվացնել ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում է 60 միլիոն եվրո:

«Լիվերպուլը» մտադիր է Վերների շնորհիվ լրացնել Մոհամեդ Սալահի և Սադիո Մանեի բացը, որոնք առաջիկա ձմռանը մասնակցելու են Աֆրիկայի գավաթին, ինչի պատճառով Պրեմիեր լիգայի մի շարք հանդիպումներ են բաց թողնելու:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա