Logo

Վեյնալդում. «Այո՛, ՊՍԺ-ում ես ավելի շատ գումար կվաստակեմ»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 12.06.2021ՍՊՈՐՏ
Վեյնալդում - Վեյնալդում. «Այո՛, ՊՍԺ-ում ես ավելի շատ գումար կվաստակեմ»

«Լիվերպուլի» կենտրոնական կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը, որը հուլիսի 1-ից պաշտոնապես կդառնա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ, խոստովանել է, որ մոտ է եղել «Բարսելոնա» տեղափոխությանը:

«Այո՛, ՊՍԺ-ում ես ավելի շատ գումար կվաստակեմ, սակայն դա չէ ֆրանսիական ակումբ տեղափոխության միակ պատճառը: Ինձ շատ է դուր գալիս նրանց նախագիծը:

Այո՛, ես կարող եմ ասել, որ շատ մոտ եմ եղել «Բարսելոնա» տեղափոխվելուն: Մենք չորս շաբաթ բանակցում էինք, իսկ հետո ՊՍԺ-ն հայտնվեց, ու նրանք ավելի արագ ու որոշիչ էին»,- Sport.es-ը մեջբերում է Վեյնալդումի խոսքը:

Որքան աշխատավարձի շնորհիվ ՊՍԺ-ն «Բարսելոնայից» «փախցրեց» Վեյնալդումին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա