Logo

Վեյնալդումն առաջիկա օրերին կարող է դառնալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 30.05.2021ՍՊՈՐՏ
Վեյնալդումն առաջիկա օրերին կարող է դառնալ Բարսելոնայի ֆուտբոլիստ - Վեյնալդումն առաջիկա օրերին կարող է դառնալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

«Լիվերպուլի» կենտրոնական կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը, որի պայմանագրի ժամկետը թիմի հետ լրանում է հունիսի 30-ին, առաջիկա օրերին կարող է դառնալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ՝ հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում կատարելով Sky Sports-ի լրագրող Մատեո Մորետոյին:

Ըստ աղբյուրի՝ եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, «Բարսելոնան» իր բժշկական անձնակազմին կուղարկի Նիդեռլանդների հավաքականի ճամբար, որտեղ ավարտին կհասցվի ֆուտբոլիստի բուժզննումը:

Դրան հաջորդող օրերին Վեյնալդումը պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ, որի ժամկետը կգործի մինչև 2024 թվականի ամառ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա