Logo

Վեյնալդումը «Բարսելոնային» չի միանա. նա տեղափոխվում է այլ գրանդ ակումբ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 06.06.2021ՍՊՈՐՏ
Բարսելոնային չի միանա. նա տեղափոխվում է այլ գրանդ ակումբ - Վեյնալդումը «Բարսելոնային» չի միանա. նա տեղափոխվում է այլ գրանդ ակումբ

«Լիվերպուլի» կենտրոնական կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը, որի պայմանագրի ժամկետը մերսիսայդյան ակումբի հետ լրանում է հունիսի 30-ին, որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ:

Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդում է, որ Վեյնալդումը որոշել է միանալ ոչ թե «Բարսելոնային», որը հավակնորդ էր ֆուտբոլիստի տրանսֆերային պայքարում, այլ ՊՍԺ-ին:

Լրագրողը նշում է, որ 2 շաբաթ է՝ Վեյնալդումի ու կատալոնական ակումբի պայմանագիրը պատրաստ է, բուժզննումը՝ պլանավորված: Այժմ «Բարսելոնան» չի պատրաստվում ավելի շահավետ առաջարկ կատարել ֆուտբոլիստին, որն ընդունել է ֆրանսիական ակումբի առաջարկը:

«Բարսելոնայի» առաջարկի համեմատ՝ ՊՍԺ-ն գրեթե կրկնակի ավելի աշխատավարձ է առաջարկել Վեյնալդումին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա