Logo

Վիդալ․ «Մեսիի և Ռոնալդուի միջև չի կարող որևէ համեմատություն լինել»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 08.11.2020ՍՊՈՐՏ
gettyimages 1211009632 - Վիդալ․ «Մեսիի և Ռոնալդուի միջև չի կարող որևէ համեմատություն լինել»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:54

-

-

«Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը, որն ավելի վաղ հանդես է եկել «Բարսելոնայում», համեմատել է կատալոնական թիմի ավագ Լիոնել Մեսիին և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

«Այդտեղ չի կարող որևէ համեմատություն լինել: Մեսին այլ մոլորակից է: Լեոյի հետ «Բարսելոնայում» անցկացրած 2 տարվանից հետո շատ բաներ են մնացել սրտումս:

Մեր միջև հիանալի ընկերություն է ձևավորվել, և այդ հարաբերություններն ընդմիշտ կմնան մեզ հետ»,- չիլիացու խոսքերը մեջբերում է Corriere dello Sport-ը:

Մեսին Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 7 խաղում խփել է 3 գոլ (2-ը՝ 11-մետրանոց հարվածներով), իսկ Ռոնալդուն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցած 3 մրցավեճում հաջողության է հասել 5 անգամ:

«Ով Ռոնալդուին վեր է դասում Մեսիից, ֆուտբոլից ոչինչ չի հասկանում». Վան Բաստեն

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա