Logo

Վիդալի վիլան թալանել են

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 28.11.2021ՍՊՈՐՏ
101715698 060f0dc4 fb6d 43fd 918d 75ead1c8db63 - Վիդալի վիլան թալանել են

«Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալի՝ Միլանում գտնվող վիլան թալանել են։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին՝ «Ինտեր» – «Միլան» (1-1) խաղի ժամանակ, սակայն միջադեպի մասին միայն այսօր է հայտնի դարձել։

Հանցագործները ոսկի, թանկարժեք իրեր են գողացել ու 400 հազար եվրո արժողությամբ Mercedes Brabus Amg G700 ամենագնացը։ Այդ մեքենայից բացի, բակում կանգնեցված է եղել նաև Ferrari 448 Spider, Volvo XC90, և այլ մեքենաներ։

Գողերն ի սկզբանե ցանկացել են Ferrari-ն գողանալ, սակայն դա նրանց չի հաջողվել, այդ իսկ պատճառով էլ ընտրությունը կանգ է առել ամենագնաց Mercedes-ի վրա։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա