Logo

Վիճակագրություն, որով մանչեսթերյան ակումբներն առաջատար են Անգլիայում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:37 / 01.04.2022ՍՊՈՐՏ
առաջատար թիմ

«Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» գործակալների միջնորդավճարների համար ավելի շատ են ծախսել, քան Պրեմիեր լիգայի ցանկացած այլ ակումբ:

«Սիթին» գործակալներին վճարել է 35 միլիոն ֆունտ, «Յունայթեդը»՝ 29 միլիոն ֆունտ:

Ընդհանուր առմամբ՝ Պրեմիեր լիգայի 20 ակումբ 2021 թվականի փետրվարից մինչև 2022 թվականի հունվարի տրանսֆերային պատուհանի վերջը գործակալներին վճարել է 272,6 միլիոն ֆունտ, ինչը մի փոքր ավելի է անցյալ տարվա ցուցանիշից՝ 272,2 միլիոն ֆունտ:

Լավագույն վեցյակում, ինչպես և սպասվում էր, ընդգրկված են նաև «Չելսին», «Լիվերպուլը», «Արսենալը» և «Տոտենհեմը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա