Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի 9-ակի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ՀԲՖ-ի մամուլի ծառայության հետ զրույցում մեկնաբանել է այսօրվա ցերեկային մրցահերթում մեր մարզիկների ելույթները, գնահատել է առաջնության կազմակերպումը և ստուգատեսի հետագիծը։
Լեգենդար մարզիկը նշել է, որ թեպետ այսօր ցերեկը մեր երկու մարզիկները պարտված հեռացան ռինգից, սակայն զիջեցին գրեթե հավասար պայքարում։ Դարչինյանը կարծում է, որ Ջանիկ Սահակյանի (54 կգ) և Նարեկ Զախարյանի (71 կգ) մրցակիցները հաղթեցին աննշան առավելությամբ։
Անդրադառնալով առաջնության կազմակերպչական կողմին՝ Վիկը նկատել է. «Ակնհայտ է, որ մրցաշարը շատ լավ է կազմակերպված, հետևում եմ. մրցավարները լավ են դատում, մարտերն էլ լավ են ընթանում»:
Վանաձորցին վստահ է, որ այս առաջնությունը մեծ նշանակություն է ունենալու Հայաստանի համար, դրա արձագանքը զգացվելու է հատկապես տուրիզմի ոլորտում։
Այսօր՝ ցերեկային մրցահերթում, Ջանիկ Սահակյանը 1/8 եզրափակիչում պարտվեց Ուկրաինան ներկայացնող Ելմիր Նաբիևին, իսկ Նարեկ Զախարյանը 1/16 եզրափակիչում զիջեց սլովակ Միխալ Թաքակսին։
Երեկոյան Համբարձում Հակոբյանը (80 կգ) 1/8 եզրափակիչում կպայքարի մոլդովացի Դմիտրի Կոսցյուկի հետ։
Նախօրեին 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը 1/16 եզրափակիչում հաղթել էր լեհ Բարտոշ Գոլեբիևսկիին։ Նա վաղը՝ ցերեկը, կմրցի գերմանացի Բոկայ Կևին Շչումանի հետ։
Առաջնության մենամարտերը կարող եք դիտել «Վիվառո սպորտ պլուս» և «Վիվառո Արենա» հեռուստաալիքներով:
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո