Logo

Չեմպիոնների լիգա. «Վիկտորիա Պլզեն» - «Ինտեր». Մեկնարկային կազմեր

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
19:53 / 13.09.2022ՍՊՈՐՏ
null

Չեմպիոնների լիգայի խաղարկության C խմբի երկրորդ տուրում Միլանի «Ինտերը» կհյուրընկալվի չեխական «Վիկտորիա Պլզենին»: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը: «Ինտերի» մեկնարկային կազմում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:45-ին և կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

«Վիկտորիա Պլզեն». Ստանյեկ, Հավել, Հեյդա, Պերնիկա, Յեմելկա, Կալվաչ, Բուչա, Մոսկուերա, Վիկանովա, Սիկորա, Չորի:

«Ինտեր». Օնանա, Բաստոնի, Աչերբի, Շկրինյար, Գոսենս, Մխիթարյան, Բրոզովիչ, Բարելա, Դյումֆրիս, Կորեա, Ջեկո:

Հիշեցնենք, որ առաջին տուրում «Ինտերը» 0-2 հաշվով պարտվել էր Մյունխենի «Բավարիային», իսկ «Վիկտորիան» 1-5 հաշվով զիջել էր կատալոնական «Բարսելոնային»: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա