Logo

Վիլիանը համաձայնության է եկել նոր ակումբի հետ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 29.08.2021ՍՊՈՐՏ
Willian and Lucas Torreira close to Arsenal exits as Gunners 758x505 1 - Վիլիանը համաձայնության է եկել նոր ակումբի հետ

«Արսենալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Վիլիանը շատ մոտ է «Կորինտիանս» տեղափոխվելուն: Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է հեղինակավոր լրագրող Նիկոլո Սկիրան:

Ըստ աղբյուրի՝ խաղացողը բրազիլական ակումբի հետ արդեն համաձայնացրել է մինչև 2023 թվականը գործող պայմանագիր, և կողմերը ներկայումս բանակցում են գործարքի վերջին պայմանների շուրջ:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ «Արսենալը» պատրաստ է անվճար բաց թողնել ֆուտբոլիստին, որպեսզի տնտեսի նրա աշխատավարձի հարցում: Գլխավոր մարզիչ Միկել Արտետան ևս հաստատել էր այն, որ Վիլիանն ու նրա գործակալը կարիերայի շարունակության տարբերակներ են փնտրում: Բրազիլացին նախորդ մրցաշրջանում «զինագործների» կազմում բոլոր մրցաշարերի հաշվարկով մասնակցել է 37 խաղի, դարձել 1 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Ընդգծենք, որ Վիլիանը «Կորինտիանսի» սան է ու այդ ակումբի գլխավոր թիմում ելույթ է ունեցել 2005-2007թթ․: Բրազիլացին նաև խաղացել է Դոնեցկի «Շախտյորում», Մախաչկալայի «Անժիում» և Լոնդոնի «Չելսիում»:

«Արսենալի» լեգենդն ակումբը գլխավորելու պատրաստակամություն է հայտնել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա