Logo

«Ֆանտաստիկ թիմ եք». «Վիլյառեալը» շնորհավորել է «Լիվերպուլին»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
01:52 / 04.05.2022ՍՊՈՐՏ
null

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Վիլյառեալը» 2-3(առաջին խաղը՝ 0-2) հաշվով պարտվել է «Լիվերպուլին»՝ դուրս մնալով հետագա պայքարից:

«Դեղին սուզանավի» թվիթերյան էջը շնորհավորել է Յուրգեն Կլոպի թիմին Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր նվաճելու կապակցությամբ:

«Վիլյառեալը» ցանկանում է շնորհավորել «Լիվերպուլին» Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր նվաճելու կապակցությամբ: Հաջողություն ենք մաղթում ապագայի համար, «կարմիրնե՛ր», դուք ֆանտաստիկ թիմ եք»,- գրել է իսպանական ակումբի թվիթերյան էջը:

Եզրափակիչում «Լիվերպուլն» ուժերը կչափի «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» զույգի հաղթողի հետ: Անգլիայում կայացած խաղն ավարտվել է Գվարդիոլայի թիմի՝ 4-3 հաշվով հաղթանակով: Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 4-ին, մեկնարկը՝ 23:00-ին: Խաղը կլինի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա