Logo

«Էստադիո դե լա Սերամիկայում» ինտրիգը վերականգնված է. առաջին կեսում «Վիլյառեալը» 2 գնդակ ուղարկեց Ալիսոնի դարպասը (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:49 / 03.05.2022ՍՊՈՐՏ
null

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Վիլյառեալն» ընդունել է «Լիվերպուլին»(ուղիղ եթեր, «Վիվառո Սպորտ»):

Առաջին խաղակեսից հետո «դեղին սուզանավը» հաղթում է 2-0 հաշվով. հանդիպման 3-րդ րոպեին տանտերերին առաջ է մղել Բուլայե Դիան, 41-րդ րոպեին «Լիվերպուլի» դարպասը երկրորդ գնդակն է ուղարկել Ֆրանսիս Կոկլենը:

Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր Կլոպի սաների հաղթանակով (2:0):

Մայիսի 4-ին՝ ժամը 23:00-ին, մյուս կիսաեզրափակիչի պատասխան խաղի շրջանակում մրցելու են «Ռեալն» ու «Սիթին» (առաջին հանդիպում՝ 3:4): Այս հանդիպումը նույնպես կլինի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա