Logo

Ռուլիի տապալումն ու «Լիվերպուլի» սառնասիրտ քամբեքը. Կլոպի թիմին կտեսնենք Փարիզում (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:51 / 04.05.2022ՍՊՈՐՏ
null

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ (պատասխան հանդիպում)

«Վիլյառեալ» 2-3 «Լիվերպուլ» (առաջին խաղ՝ 0-2)

Գոլերը՝ 1-0՝ Դիա 3՛, 2-0՝ Կոկլեն 41՛ 2-1՝ Ֆաբինյո 62՛, 2-2՝ Դիաս 67՛, 2-3՝ Մանե 74՛

Հեռացում՝ Կապու 86՛, «Վիլյառեալ»

Այսպիսով՝ Կլոպի սաները նվաճում են Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր, որը կայանալու է Փարիզում:

Մայիսի 4-ին՝ ժամը 23:00-ին, եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն «Ռեալն» ու «Սիթին» (առաջին հանդիպում՝ 3-4): Այս խաղը նույնպես կլինի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում: 

ՏԵՍԱՆՅՈՒԹ


ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՓԱՍՏԵՐ

  • Մինչև այս հանդիպումը Չեմպիոնների լիգայի շրջանակում(խմբային փուլից մինչև եզրափակիչ) «Վիլյառեալն» անգլիական թիմերի դեմ անցկացրած 13 խաղում խփել էր ընդամենը 3 գնդակ:
  • Կոկլենի գոլն առաջինն էր ֆուտբոլիստի համար Չեմպիոնների լիգայում և միայն երկրորդը եվրագավաթային խաղերում անցկացրած 62 խաղում: Կոկլենը եվրագավաթների շրջանակում գոլի հեղինակ է դարձել Լիբերեցի «Սլովանի» դեմ խաղում(«Ֆրայբուրգի» կազմում, 2013 թվականի նոյեմբեր):
  • Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 12 խաղերից 11-ում «Լիվերպուլը» խփել է 2 և ավելի գնդակ:
  • Սադիո Մանեն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում լավագույն ռմբարկուն է աֆրիկացի ֆուտբոլիստների շրջանում: 15 գոլ խփելով այս փուլում՝ նա ետևում է թողել Դիդյե Դրոգբային:
  • Մանեի գոլը «Լիվերպուլի» համար 139-րդն էր ընթացիկ մրցաշրջանում: Այդպիսով՝ «Լիվերպուլը» շրջանցեց իր լավագույն ցուցանիշը մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով (138, 1985-86թթ.): 
  • «Լիվերպուլը» Եվրոպական գավաթի/Չեմպիոնների լիգայի վերջին 11 կիսաեզրափակիչներում տոնել է  10 հաղթանակ: 

ԽԱՂԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ

Լուիս Դիաս

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա