Logo

«Վիլյառեալ» – «Բարսելոնա». Հավանական մեկնարկային կազմեր (լուսանկար)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 08.01.2017ՍՊՈՐՏ
Barcelona vs Villarreal - «Վիլյառեալ» - «Բարսելոնա». Հավանական մեկնարկային կազմեր (լուսանկար)

Այսօր երեկոյան՝ ժամը 23:45-ին, Իսպանիայի Լա Լիգայի 17-րդ տուրի կենտրոնական մրցավեճում «Վիլյառեալը» հյուրընկալելու է «Բարսելոնային»:

Կատալոնական Mundo Deportivo և Sport պարբերականները ներկայացրել են թիմերի մեկնարկային կազմերի իրենց հավանական տարբերակները: Եթե «Վիլյառեալի» կազմի վերաբերյալ 2-ն էլ նույն կանխատեսումն ունեն, ապա կատալոնական թիմի մեկնարկային կազմի առումով նրանք ունեն հակառակ կանխատեսումներ:

Մասնավորապես, Mundo Deportivo-ի փորձագետները կարծում են, որ Լուիս Էնրիկեն պահեստայինների նստարանին կթողնի Անդրես Ինիեստային՝ խաղադաշտ դուրս բերելով Դենիս Սուարեսին: Իսկ թե ում նա կընտրի Անդրե Գոմեշ-Ռաֆինյա զույգից, պարբերականը չի կողմնորոշվել:

img_vmauri_20170107-210854_imagenes_md_otras_fuentes_previa-villarreal-barcelona-k3fe-u413171548323vmb-980x554mundodeportivo-web

Ինչ վերաբերում է Sport-ին, ապա, ըստ այս լրատվամիջոցի, Ինիեստան կլինի մեկնարկային կազմում, իսկ նրա հետ կիսապաշտպանությունում կգործեն Սերխիո Բուսկետսն ու Դենիս Սուարեսը: Խաղային մնացած դիրքերում 2-ի տարբերակները համընկել են:

1483821637754

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա