Logo

«Վիլյառեալի» ավագը վերադարձել է մարզումներին 3 տարվա ընդմիջումից հետո

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 11.05.2020ՍՊՈՐՏ
a71fa936011eaba4ed9ed0ddf22eb - «Վիլյառեալի» ավագը վերադարձել է մարզումներին 3 տարվա ընդմիջումից հետո
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:05

-

-

«Վիլյառեալի» երկրպագուների համար թիմի վերադարձը մարզումներին նշանավորվել է մեկ այլ ուրախ լուրով՝ շուրջ 3 տարվա դադարից հետո թիմի հետ ամբողջական մարզումներին է միացել ավագ Բրունո Սորիանոն:

Իսպանացի կիսապաշտպանը վնասվածք էր ստացել 2017թ. հուլիսի 3-ին: Մինչ այս նա բաց է թողել 147 խաղ կամ 1043 օր: Նա վնասվածքի պատճառով ամենաերկար բացակայած ֆուտբոլիստն էր՝ շրջանցելով «Չելսիի» Մարկո վան Գինկելին ու «Վոլֆսբուրգի» Իգնասիո Կամաչոյին:

Սորիանոյի մոտ ախտորոշվել էր սրնքի ոսկրային վնասվածք, ու բուժվելով մի քանի տարբեր բժիշկների մոտ՝ նա լիարժեք չէր ապաքինվում: Ի վերջո, 2 տարի անց նրան վիրահատել են, որից ապաքինվել է բոլորովին վերջերս:

Սորիանոն ամբողջ կարիերան անցկացրել է «Վիլյառեալում»՝ առաջին խաղը անցկացնելով 2006թ.: «Դեղին Սուզանավի» մարզաշապիկով ավելի քան 400 հանդիպում է անցկացրել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա