Logo

Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչը

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 16.07.2019Կինո
Wim Wenders 2013 © Donata Wenders Kopie - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչը

73-ամյա Վիմ Վենդերսը գերմանական նոր կինոյի ամենակարկառուն դեմքերից մեկն է: Կաննի և Վենետիկի կինոփառատոնների գլխավոր մրցանակների դափնեկիր և Օսկարի նոմինանտ Վենդերսը հանդիսատեսին առավել հայտնի էParis, Texas” («Փարիզ, Տեխաս»), “Der Himmel über Berlin” («Ցանկության թևերը»), “Alice in den Städten” («Ալիսը քաղաքներում») ֆիլմերով:

Կինոյից զատ ռեժիսորը մեծ սեր է տածում լուսանկարչության հանդեպ: Իր առաջին լուսանկարչական ապարատը Վենդերսը նվեր է ստացել հորից, երբ դեռ փոքր տղա էր: 60-80-ականներին նա լուսանկարում էր Polariod-ով: Ճամփորդելով Եվրոպայով և ԱՄՆ-ով նա անդադար լուսանկարում էր՝ պատկերելով ամենատարբեր մարդկանց և վայրերը:

1973-1983 թթ. Վենդերսն ավելի քան 12 000 լուսանկար է արել, որոնցից պահպանվել է միայն 3500-ը:

«Ես նվիրում էի լուսանկարները, քանի որ կարծում եմ, որ մարդը, որին այդ պահին լուսանկարում ես, նկարն իրենով անելու ավելի շատ իրավունք ունի: Պոլարոիդներն օգնեցին ինձ ֆիլմ նկարահանելու ընթացքում, բայց դրանք չեն եղել նպատակային: Բայց իմ առաջին արձագանքն այսպիսին էր. «Վա՜ու, որտեղից այդքան շատ լուսանկար»: Շատերի մասին ես պարզապես մոռացել էի: Ես հասկացա, որ լուսանկարել եմ ինչպես մոլագարը»,-խոստովանել է Վենդերսը:
Ավելի ուշ այդ պոլարոիդները ցուցադրվեցին: Ցուցահանդեսը կրում էր “Instant Stories” խորագիրը:

«Պոլարոիդների իմաստը ոչ թե լուսանկարներում է, այլ այն պատմություններում, որոնք դրանք պատմում են»,- ասում է ռեժիսորը, և հավելում,-«Պոլարոիդների ստեղծման գործընթացը ոչ մի ընդհանրություն չունի ժամանակակից փորձի հետ, երբ մենք էկրանին տեսնում ենք վիրտուալ և վաղանցիկ պատկերները, որոնք կարող ենք ջնջել և անցնել մյոսներին: Պոլարոիդների դեպքում դուք արտադրում էիք այն օրիգինալը, որը միայն ձերն էր, ձերը, հասկանո՞ւմ եք: Այն իրական էր, այն միակն էր և դուք չէիք կարող ձերբազատվել այն զգացողությունից, որ աշխարհից գողացել եք այդ օբյեկտը, որ անցյալից մի մասնիկ ներկա եք տեղափոխել»:

 

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

 

polaroidnye fotografii vima vendersa 30 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 31 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 29 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 28 960x756 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 27 960x960 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 25 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 20 960x764 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 21 960x757 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 23 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 22 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 24 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 26 960x960 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 19 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 17 960x760 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 18 960x762 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 16 960x763 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 15 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 13 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 8 960x758 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 9 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 11 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 10 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 12 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 14 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 6 960x765 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 7 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 5 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 4 960x760 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 3 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 2 960x755 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչըpolaroidnye fotografii vima vendersa 1 960x757 - Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչը

Աղբյուր՝ cameralabs.org


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա