Logo

Վիմերկատին հեռացավ «Արարատ-Արմենիայից»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:05 / 17.06.2022Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
null

Դարպասապահ Վալերիո Վիմերկատին հեռացել է «Արարատ-Արմենիայից»՝ հաստատում է ակումբի մամուլի ծառայությունը:

Երկկողմ համաձայնությամբ խզվել է թիմի ու ֆուտբոլիստի պայմանագիրը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

27-ամյա Վիմերկատին երևանյան ակումբին միացել էր 2021 թվականի հուլիսի 1-ին «Նոայից»: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանում իտալացի դարպասապահը մասնակցել է 30 հանդիպման, որոնցում բաց է թողել 19 գնդակ, 16 խաղում դարպասը պահել է անառիկ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա