Logo

Վին Դիզելը բացահայտել է «Ֆորսաժ» ֆիլմաշարի 10-րդ մասի անվանումը

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:00 / 21.04.2022Ռեժիսորներ
Վին Դիզել

Դերասան Վին Դիզելը հայտնել է «Ֆորսաժ» ֆիլմաշարի 10-րդ մասի անվանումը և հայտարարել դրա արտադրության մեկնարկի մասին։ Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը։

Սոցցանցում նախագծի դերասանն ու պրոդյուսերը հայտարարել է, որ ֆիլմը կոչվելու է «Fast X»: Դիզելը տեղադրել է նաև ֆիլմի տարբերանշանի լուսանկարը։

Սյուժեի մասին քիչ բան է հայտնի, իսկ դերաբաշխման վերաբերյալ տեղեկացվում է, որ Ջեյսոն Մոմոան կմարմնավորի  չարագործներից մեկին։ 

Սպասվում է, որ երկու մասից բաղկացած եզրափակիչի առաջին մասը՝ «Fast and Furious X»-ը, կնկարահանվի օրիգինալ սերիայի վերջին մասի հետ զուգահեռ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկացի դերասանուհի Բրի Լարսոնը դեր է ստացել ֆիլմաշարի 10-րդ մասում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Vin Diesel (@vindiesel)

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա