Logo

Վինիսիուս. «Հուսանք՝ մրցաշրջանի ավարտից հետո նա կստանա «Ոսկե գնդակը»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:31 / 27.04.2022ՍՊՈՐՏ
Վինիսիուս Ժունիոր

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը նշել է, որ իր թիմակից Կարիմ Բենզեման արժանի է ստանալ «Ոսկե գնդակը» մրցաշրջանի ավարտից հետո:

«Ինչ կարող եմ ասել Կարիմ Բենզեմայի մասին. նա հիանալի խաղացող է, ես նրան համարում եմ իմ եղբայրը։ Հուսանք՝ կնվաճենք Լա լիգայի չեմպիոնական տիտղոսը և Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ մրցաշրջանի ավարտից հետո Կարիմը կստանա «Ոսկե գնդակը»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում ESPN-ը։

Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղում (3:4) Կարիմ Բենզեման դուբլի հեղինակ է դարձել՝ մրցաշարի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուների պայքարում բարձրանալով առաջին տեղ (14 գոլ):

Բենզեման ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում, դարձել 41 գոլի և 13 ասիստի հեղինակ:

Բենզեման՝ «Ոսկե գնդակը» նվաճելու հնարավորության մասին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա