Logo

Վինիսիուս Ժունիոր. «Եթե շարունակեմ այսպես հանդես գալ, կնվաճեմ «Ոսկե գնդակը»

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 09.12.2021ՍՊՈՐՏ
1393349 - Վինիսիուս Ժունիոր. «Եթե շարունակեմ այսպես հանդես գալ, կնվաճեմ «Ոսկե գնդակը»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է 2022 թվականին «Ոսկե գնդակը» նվաճելու շանսերից։

«Դրա համար ես պետք է քրտնաջան աշխատեմ։ Պետք է շարունակեմ հանդես գալ «Ռեալի» կազմում, ցուցադրեմ լավ խաղ ու մշտապես ներդնեմ առավելագույն ջանքերը։

Եթե ես շարունակեմ խաղալ այնպես, ինչպես հիմա, իհարկե, կարող եմ նվաճել «Ոսկե գնդակը», բայց ամենակարևորը թիմային տիտղոսներն են։ «Ռեալի» հետ ցանկանում եմ բազմաթիվ տիտղոսներ նվաճել»,- ասել է Վինիսիուսը։

Այս մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում անցկացրած 22 խաղում դարձել է 12 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա