Logo

Վինիսիուսը դժգոհ է մրցավարներից

11:30 / 12.03.2023ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը քննադատել է Իսպանիայի առաջնության խաղերը սպասարկող մրցավարներին:

«Երբ իմ նկատմամբ խախտում են կանոնները, մրցավարները քարտեր չեն տալիս, սակայն հերիք է, որ ես առաջին անգամ խախտեմ կանոնները, միանգամից դեղին քարտ:

Չի կարող պատահել այնպես, որ մի ֆուտբոլիստ ունենա բոլորից շատ զգուշացումներն այն դեպքում, որ նրա հետ պայքարում ամենաշատն են խախտում կանոնները:

«Ռեալի» հետ դա մշտական բնույթ է կրում: Մրցավարը 89-րդ րոպեին է դեղին քարտ տալիս, երբ խաղի ընթացքում արդեն 15 անգամ խախտել են կանոններն իմ նկատմամբ:

Ես չեմ ցանկանում, որ նրանք պաշտպանեն ինձ, այլ ցանկանում եմ, որ նրանք սուլեն այն խախտումներից հետո, երբ դրա կարիքը կա, և զգուշացնեն այնպիսի իրավիճակներում, երբ պետք է»,- Վինիսիուսի խոսքը մեջբերում է 20minuto-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» կազմում մասնակցել է 38 խաղի, խփել 18 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 120 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա