Logo

Վինիսիուսը հասել է լուրջ նվաճման. նա զիջեց միայն երկու լեգենդի

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 02.03.2021ՍՊՈՐՏ
vinicius - Վինիսիուսը հասել է լուրջ նվաճման. նա զիջեց միայն երկու լեգենդի
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:09

-

-

Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը փոխարինման է մտել «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում և գոլի հեղինակ դարձել:

Բրազիլացու համար դա 100-րդ հանդիպումն էր իսպանական թիմի կազմում: Այդ ցուցանիշին ավելի վաղ հասել են միայն «սերուցքայինների» երկու լեգենդներ՝ Ռաուլ Գոնսալեսն ու Իկեր Կասիլյասը:

Իսպանացի վիճակագիր Պեդրո Մարտինը տեղեկացնում է, որ բրազիլացին 100 խաղ է անցկացրել 20 տարեկան և 232 օրական հասակում: «Ռաուլը» 100 խաղի շեմին հասել էր 19 տարեկան ու 177 օրական, իսկ Կասիլյասը՝ 20 տարեկան 125 օրական հասակում:

«Ռեալում» Վինիսուսը դարձել է 13 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա