Logo

Վիրահայ համայնքը մտադիր է մեծ պատվիրակությամբ մասնակցել Համահայկական խաղերին

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:21 / 06.07.2022ՍՊՈՐՏ
null

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն տեղեկացնում է, որ կազմակերպության նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է ՀԽՀԿ-ի գործկոմի անդամ Վան Բայբուրթին (Վրաստան)։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հաջորդ տարվա օգոստոսին նախատեսված Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպմանն ու անցկացմանը, ինչպես նաև մրցումներին Վրաստանի հայաշատ քաղաքների ներկայացուցիչների մասնակցությանն առնչվող հարցեր։

Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Խաղերին մեծ թվով վիրահայ երիտասարդների մասնակցության վերաբերյալ։ ՀԽՀԿ-ի նախագահը հաջորդ այցը կատարելու է միջինասիական երկրներ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա