Logo

Վիրավորանք Զիդանին․ Ինչո՞ւ է Վինիսիուսը զրկվել խաղաժամանակից

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 13.01.2021ՍՊՈՐՏ
vinicius junior zinedine zidane - Վիրավորանք Զիդանին․ Ինչո՞ւ է Վինիսիուսը զրկվել խաղաժամանակից
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:09

-

-

Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը վերջին 5 խաղերում գրեթե 30 րոպե խաղաժամանակ է ստացել։

AS պարբերականը վստահեցնում է, որ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բրազիլացուն պատժում է իր նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով։ Ֆրանսիացին ու 20-ամյա ֆուտբոլիստը միշտ լավ հարաբերություններ են ունեցել, սակայն ամեն ինչ փոխվել է օգոստոսի 7-ին ՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի օրը։

Հանդիպումից առաջ Վինիսիուսը լավ մարզավիճակում է եղել, սակայն ֆրանսիացի մասնագետը որոշել է մեկնարկային կազմում ընդգրկել Էդեն Ազարին, ով լիովին պատրաստ չի եղել խաղին։ Մեկնարկային կազմը լսելուց հետո Զիդանը ճառ է ասել, սակայն վիրավորված Վինիսիուսը հրապարակայնորեն վերցրել է իր հեռախոսը և սկսել էկրանին նայել։ Դա չի վրիպել 48-ամյա մասնագետի ուշադրությունից։ Նա նկատողություն է արել երիտասարդ խաղացողին։

Լա լիգայի ընթացիկ առաջնության 15 խաղում վինգերը 2 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա