Logo

Վիրտուալ շրջայց դասական մեքենաների ամենամեծ աղբանոցներից մեկում (տեսանյութ)

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:07 / 24.06.2022Լրահոս
Դասական մեքենաներ

Ավելի քան կես դար ԱՄՆ Ջորջիա նահանգի Ուայթ քաղաքում է գտնվում Old Car City անվանումով դասական մեքենաների հսկա գերեզմանատունը։ Այն կոչում են աշխարհում ամենամեծը, սակայն դժվար է հաստատել այս պնդումը:

Ավտոաղբանոցը զբաղեցնում է 14 հեկտար տարածք, որտեղ գտնվում է մոտ 4500 մեքենա, որոնք փտում են բաց երկնքի տակ։ Օրերս Vice Grip Garage յութուբյան ալիքում հրապարակվել է վիրտուալ շրջայց Old Car City-ի լաբիրինթոսներով։

Old Car City-ն համարվում է «թանգարան բաց երկնքի տակ», այն հիմնադրվել է դեռևս 1931 թվականին։ Մեքենաների գերեզմանոցը տպավորիչ տեսք ունի՝ հազարավոր ժանգոտվող ռետրո մեքենաներ ցրված են ծառերի մեջ, նրանցից շատերը բառացիորեն հողի տակ են անցել, իսկ որոշները ծածկված են մամուռով: Այս տարածքն ի սկզբանե պատկանում էր ավտոսրահի, որը վաճառում էր օգտագործված մեքենաներ և պահեստամասեր, սակայն բիզնեսն անկում ապրեց, և արդյունքում մեքենաները պարզապես լքված մնացին բաց տարածքում:

Old Car City-ի մեքենաների մեծ մասն արտադրվել է անցյալ դարի կեսերին, սակայն կան նաև 80-ականների դասականներ։

Կան նաև պատմություն ունեցող մեքենաներ։ Օրինակ՝ 1946 թվականի Ford-ը «Սպանություն Քովետայի շրջանում» ֆիլմից, կամ նույնիսկ Էլվիս Փրեսլիի վերջին մեքենաներից մեկը, որը նա գնել էր 1977 թվականին՝ իր մահից ընդամենը մի քանի ամիս առաջ։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա