Logo

Vivaro-ն այսուհետ դիտում են․․․ դեկտեմբերի 25-ին տեղի կունենա VIVARO MEDIA-ի հեռուստաալիքների շնորհանդեսը

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 25.12.2021Լրահոս
Բացառիկ
Vivaro Tv

Շուրջ քսան տարվա գործունեության ընթացքում Vivaro ապրանքանիշը բրենդից վերածվել է կայուն զարգացման և նորարարական մոտեցումների խորհրդանիշի։ Եվ հենց այդ մոտեցումներով ու
գաղափարներով կառաջնորդվի VIVARO MEDIA-ն, որը ներառում է VNews.am կայքը, Vivaro Production-ը և Vivaro TV-ն:

Vivaro Media-ն շուկա է մտնում տարածաշրջանում բացառիկ և նախադեպը չունեցող նորարարական մոտեցումներով՝ համալրված լավագույն տեխնիկական ու ծրագրային լուծումներով։

 

Առաջին սպորտային հեռուստաընկերության պաշտոնական բացումը տեղի կունենա այսօր` դեկտեմբերի 25-ին:

 

VNews-ը զրուցել է Vivaro TV-ի ակունքներում կանգնած մարդկանց հետ:

 

Մարգարիտա Գրիգորյան – Vivaro Media-ի գործադիր տնօրեն

 

Margarita Grigoryan

«Հայկական հեռուստատեսության պատմության մեջ առաջին անգամ ստեղծվում է մասնագիտացված, միայն մեկ ուղղվածությամբ հեռուստաալիքների ընտանիք: Ընկերության հիմնադիրներ Վահե և Վիգեն Բադալյանները վաղուց ունեին սպորտային հեռուստաընկերություն ունենալու գաղափար, որը չէր կարող չհանգեցնել Vivaro Media-ի ստեղծմանը», – ասում է Մարգարիտա Գրիգորյանը:
 

Vivaro Media-ի գործադիր տնօրենի խոսքով՝ ուսումնասիրվել է Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի փորձը, ունեցել են հանդիպումներ մի շարք միջազգային ընկերությունների հետ:«Կարճ ժամանակահատվածում հեռուստադիտողին կառաջարկենք նաև OTT հարթակում (բացի IPTV-ներով) դիտել միաժամանակ մինչև 32 ուղիղ հեռարձակում: Սա, թերևս, լավագույն առավելություններից մեկն է», – հավելում է Մարգարիտա Գրիգորյանը:

 

Արտաշես Սարգսյան, Vivaro TV-ի գլխավոր պրոդյուսեր

 

«Աշխարհում սպորտային իրավունքների օգտագործման հաջող օրինակներ կան, դրանցից են, առաջին հերթին, ESPN, Fox և Sky սպորտային ալիքները, որոնք սպորտի ցուցադրման ճիշտ տեսլական ունեն. սպորտի ցուցադրումը բնավ չի տարբերվում այլ բովանդակությամբ հեռուստատեսային հաղորդումներից: Հետևաբար,  նույն մրցակցության մեջ ես, և պետք է կարողանաս հեռուստադիտողին ցույց տալ, որ սպորտ դիտելը նույնքան հետաքրքիր, թեթև ժամանց է, որքան այլ հաղորդումները», – հայտնում է Արտաշես Սարգսյանը:

 

Գլխավոր պրոդյուսերի խոսքով՝ իրենք դիտարկում են 3 ալիքները՝ Vivaro Sports, Vivaro Sports+ և Vivaro Arena՝ որպես մեկ կոնցեպտ, որի շնորհիվ հեռուստադիտողը կլրացնի իր՝ բովանդակություն ստանալու պահանջը: Սա նոր և անսովոր տարբերակ է հայ հեռուստադիտողի համար:

 

Vivaro tv-pavilion

Արտաշես Սարգսյանը շեշտում է՝ իրենց նպատակն է, որ 1-2 տարուց աշխարհի հայերը հնարավորություն ունենան դիտելու սպորտային նորություններն ու հաղորդումները, ինչպես նաև սեփական արտադրության մարզաձևերը մայրենի լեզվով:

 

Վահե Խանամիրյան – Vivaro TV-ի գործադիր պրոդյուսեր

 
Vahe Khanamiryan

Վահե Խանամիրյանի խոսքով՝ Vivaro TV-ն ներկայանում է ինչպես սեփական հեռուստատեսային արտադրանքով, այնպես էլ լավագույն միջազգային ընկերություններից ձեռք բերած բովանդակությամբ:

«Vivaro TV-ն հեռարձակվելու է այնպիսի IPTV-ով, ինչպիսին են՝ UCOM-ը, Rostelekom-ն ու TEAM-ը: Ունենք մալուխային հեռուստաընկերությունների հսկայական ընտանիք՝ հնարավորություն ընձեռելով հավասար պայմաններով վերահեռարձակելու մեր 3 ալիքները», – հավելում է գործադիր պրոդյուսերը:

 

Հայկ Եղիազարյան – Vivaro Media-ի տեխնիկական տնօրեն

 

Hayk Eghiazaryan


Հայկ Եղիազարյանը կարևորում է իրենց համագործակցությունը հեռուստատեսային սարքավորումների և ծրագրային ապահովման միջազգային առաջատարների հետ՝ VIZRT, VSN և TriCaster և ուկրաինական ComTel: «Տաղավարը կառուցված է կոնցեպտուալ լուծումներով և ժամանակակից դիզայներական միտումներին համապատասխան՝ ամբողջովին պատրաստ 4К–ին: Այն հագեցած է բարձր տեխնոլոգիական օդափոխության և հովացման համակարգերով։

 

«Իր տեսակով տաղավարը տարբերվում է LED-երի մեծությամբ, լայնությամբ, խորությամբ և փոքր կետայնությամբ ՝ 1.2 մմ», – ասում է տեխնիկական տնօրենը:

 

Կարեն Հարությունյան – Vivaro TV-ի սպորտի բաժնի ղեկավար

 

Karen Harutyunyan


Կարեն Հարությունյանի խոսքով՝ Vivaro TV-ն ձեռք է բերել ամենանշանակալից սպորտային իրադարձությունները լուսաբանելու էքսկլյուզիվ իրավունք՝ ՈւԵՖԱ-ի հետ ունեցած 3 տարվա պայմանագիրը, որով իրավունք ունեն ցուցադրելու և հեռարձակելու Չեմպիոնների լիգան,  Կոնֆերենցիաների ևԵվրոպա լիգաները: Նաև իրավունք ունեն ցուցադրելու Հայաստանի ազգային հավաքականի հեռարձակումն ու Ազգերի լիգայի մրցաշարը:

 

«Ցուցադրելու ենք 4 ազգային առաջնություն, այսպես կոչված՝ թոփ 5 ազգային առաջնություններից 4-ը՝ Իտալիա, Իսպանիա, Գերմանիա և Ֆրանսիա: Ունենք NBA (National Basketball Association), NHL (National Hockey League) և KHL (Kontinental Hockey League) առաջնությունները ցուցադրելու իրավունք», – եզրափակում է սպորտի բաժնի ղեկավարը:

 

Լիլիթ Մուրադյան – Հաղորդավարական կազմի ղեկավար, պրոդյուսեր

Lilit Muradyan
Լիլիթ Մուրադյանը շեշտում է, որ զրոյից հեռուստատեսություն ստեղծելը բավականին դժվար և պարտավորեցնող է: Հաղորդավարական կազմն ամբողջովին նոր է. երիտասարդ դեմքեր, որոնք հետաքրքրասեր են, համառ, մոտիվացված, եռանդուն և ունեն ասելիք:
 

«Մեր նպատակն է, որ մարդիկ սկսեն հետաքրքրվել սպորտով, սիրեն սպորտն ու առողջ ապրելակերպը» – ասում է նա:

 

 
Vivaro tv-haxordavarner
 

Միացեք ամենասպորտային Vivaro TV-ին:
 

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա