Logo

Վլադիմիր Պուտինն ասում է…[տեսանյութ]

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 17.11.2020ՄՇԱԿՈՒՅԹ
puutiin min 1 - Վլադիմիր Պուտինն ասում է...[տեսանյութ]
  • Գլխավորն այն է, որ նրանց հաջողվեց կասեցնել արյունահեղությունը։

 

  • Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող է լուծվել Բաքվի և Երևանի նորմալ հարաբերություններով, Մոսկվան պահպանում է ստատուս քվոն։

 

  •  Փախստականների Ղարաբաղ վերադարձի առաքելությունը վստահված է ռուս խաղաղապահներին։

 

  • Պատերազմից կարելի էր խուսափել, եթե գործող համաձայնությունները ձեռք բերվեին ավելի վաղ։

 

  • Դավաճանության մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջադրված մեղադրանքները հիմք չունեն։

 

  •  Հայկական կողմի շահերից էր բխում հնարավորինս շուտ դադարեցնել մարտերը Ղարաբաղում:

 

  • Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության չեղարկումը Հայաստանի համար ինքնասպանություն է։

 

  • Երևանը բազմիցս շնորհակալություն է հայտնել Մոսկվային միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները կատարելու համար։

 

  • Ռուսաստանը միջնորդի դեր ստանձնեց Ղարաբաղի կարգավորման գործընթացում։

 

  • Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը կազմվել է մեկ օրում. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին գումարելու ժամանակ չկար։

 

  • Շուշի քաղաքն Ադրբեջանին փոխանցելու հարցը երբեք չի դրվել, այն ծագել է այս հակամարտության ժամանակ։

 

  • Ինձ հաջողվել էր համոզել նախագահ Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի քաղաք։ Ինձ համար անսպասելի մեր հայ գործընկերների դիրքորոշումն այնպես էր ձևակերպվել, որ նրանց համար դա անընդունելի է, և վարչապետ Փաշինյանն ինձ ուղիղ ասել էր, որ դրանում սպառնալիք է տեսնում Հայաստանի ու Ղարաբաղի շահերին։ Հիմա էլ հասկանալի չէ, թե որն է այդ սպառնալիքը՝ հաշվի առնելով, որ նախատեսվում էր խաղաղ բնակիչների վերադարձ՝ պահպանելով հայկական վերահսկողությունը Ղարաբաղի այդ հատվածում, ներառյալ Շուշին՝ հաշվի առնելով մեր խաղաղապահների առկայությունը։

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա