Logo

Վլախովիչն ու Կիեզան փոխել են խաղային համարները

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:24 / 01.07.2022ՍՊՈՐՏ
Դուշան Վլախովիչ-Ֆեդերիկո Կիեզա

«Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլախովիչը և իտալացի վինգեր Ֆեդերիկո Կիեզան փոխել են խաղային համարները թուրինյան թիմում՝ հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը:

Վլախովիչը «7» համարի փոխարեն այսուհետ կխաղա «9» համարի մարզաշապիկով: 

«9» համարի մարզաշապիկով նախորդ 2 մրցաշրջանում թուրինյան ակումբում խաղում էր իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան, որը վերադարձել է Մադրիդի «Ատլետիկո»:

Վլախովիչի նախկին խաղային համարն էլ վերցրել է իտալացի վինգեր Ֆեդերիկո Կիեզան, որը մինչև այս խաղում էր «22»-ով:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա