Logo

Անգլիական ակումբը մեծ գումար կառաջարկի «Ֆիորենտինային»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:29 / 18.01.2022ՍՊՈՐՏ
null

«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի տրանսֆերային իրավունքները:

Ինչպես հաղորդում է La Nazione-ն, «զինագործները», խուսափելով ամռան տրանսֆերային մրցավազքից, մտադիր են գործարքը կայացնել ձմռանը և առաջիկա 2 օրվա ընթացքում 70 մլն եվրո կառաջարկեն «մանուշակագույններին»: 

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում սերբ ռմբարկուն անցկացրել է 21 խաղ, դարձել 17 գոլի և 2 ասիստի հեղինակ:

21-ամյա ֆուտբոլիստի՝ իտալական թիմի հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա