Logo

Վլահովիչը «Յուվենտուսի» հետ 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:30 / 25.01.2022ՍՊՈՐՏ
Դուշան Վլահովիչ

«Յուվենտուսը» բանակցություններ է վարում «Ֆիորենտինայի» հետ՝ հարձակվող Դուշան Վլահովիչի տրանսֆերի համար:

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, թուրինյան ակումբն առաջին առաջարկն է արել 21-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար։ «Յուվենտուսն» առաջարկել է 60 միլիոն եվրո։

Նշվում է, որ «Ֆիորենտինան» կարող է ընդունել առաջարկը։ Վլահովիչը «Յուվենտուսի» հետ 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել՝ տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձով: 

Ըստ La Nazione-ի՝ գործարքը կարող է ավարտին հասցվել առաջիկա ժամերին։ Այսօր այս հարցի շուրջ բանակցություններ կկայանան «Ֆիորենտինայի» և «Յուվենտուսի» միջև։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ֆիորենտինան» ցանկանում է Դուշանի համար ստանալ 70 միլիոն եվրո։

Սերբ հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում «Ֆիորենտինայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա