Logo

«Յուվենտուսը» Վլահովիչի գործարքից պաշտոնական մանրամասներ է հայտնել

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:34 / 28.01.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Դուշան Վլահովիչը «Ֆիորենտինայից» տեղափոխվեց «Յուվենտուս»։ Թուրինյան ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հարձակվողը կնքել է պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Սերբ ֆուտբոլիստի համար «Յուվենտուսը» 70+10 մլն եվրո կվճարի. 70 մլն եվրոն թուրինյան ակումբը կվճարի 3 փոխանցումներով, իսկ 10 մլն եվրոն՝ համապատասխան մարզական բարձր ցուցանիշներ գրանցելու դեպքում։ Ֆուտբոլիստի աշխատավարձը նոր ակումբում տարեկան 7 մլն եվրո կկազմի։

Հարձակվողը նոր ակումբի կազմում հանդես կգա «7» համարի ներքո, որն ազատվել էր պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից հետո։

Այս մրցաշրջանում Վլահովիչը «Ֆիորենտինայի» կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 20 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա