Logo

Վլահովիչ. «Բնակարան փնտրում եմ, բայց դա չի լինի Կրիշտիանուի տունը»

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:59 / 03.02.2022ՍՊՈՐՏ
Վլահովիչ-Ռոնալդու

Իտալական «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը հերքել է տեղեկությունը, թե պատրաստվում է հաստատվել նախկինում Կրիշտիանու Ռոնալդուի կողմից բնակեցված տանը։

«Բնակարան փնտրում եմ, բայց դա չի լինի Կրիշտիանուի տունը։ Պետք է համեստ լինեմ։ Խաղադաշտից դուրս գտնվող այդ ամենը չի հետաքրքրում ինձ։ Պարզապես ցանկանում եմ խաղալ, օրեցօր կատարելագործվել և հաղթել։

Ջերմ ընդունելության համար ուզում եմ շնորհակալություն հայտնել «Յուվենտուսին»։ Նաև երախտապարտ եմ ինձ «Պարտիզանի» հիմնական կազմ բերած առաջին մարզչիս»,- Վլահովիչի խոսքը մեջբերել է Vi Sport-ը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա