Logo

Վնասվածքներ, որոնց հիմարության աստիճանը չափման միավոր չունի

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 15.01.2018ՍՊՈՐՏ
Kane - Վնասվածքներ, որոնց հիմարության աստիճանը չափման միավոր չունի

Վնասվածքն ինքնին տխուր երևույթ է: Շատ ֆուտբոլիստներ հենց այդ չարաբաստիկ վնասվածքից հետո որոշում են վերջ տալ ֆուտբոլիստի կարիերային: Մարկո Վան Բաստենը դեռ 30-ը չբոլորած՝ խաղակոշիկները կախեց մեխից: Վիկտոր Վալդեսը մեկ անզգույշ շարժման պատճառով այլևս լիարժեք շարք վերադառնալ չկարողացավ…Իհարկե, վնասվածքները ցավոք ֆուտբոլի անբաժանելի մասն են կազմում: Իսկ այդ վնասվածքը ստանում ես հեռախոսազանգին պատասխանելի՞ս: Այդ դեպքում չգիտես խնդաս, թե լաս: 10 նման դեպք առանձնացրել ենք ձեզ համար:

Կառլո Կուդիչինի

Cudicini - Վնասվածքներ, որոնց հիմարության աստիճանը չափման միավոր չունի

9 տարի առաջ Կառլո Կուդիչինին խաղում էր «Չելսիում»։ Չնայած․․․այնպես չէ որ խաղում էր․ ավելի շատ ժամանակ Կուդիչինին անցկացնում էր պահեստայինների նստարանին ու չորքոտանի բարեկամի հետ զբոսնելով։ Հենց այդպիսի մի զբոսանքի ժամանակ իտալացու շունը հավանաբար ինչ-որ հետաքրքիր բան տեսավ (կատու, էգ շուն), փախավ, Կուդիչինին ընկավ ու վնասեց ծունկը։

Մարկո Արնաուտովիչ

Arnautovic - Վնասվածքներ, որոնց հիմարության աստիճանը չափման միավոր չունի

Ավստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Արնաուտովիչը կարողանում է ոչ միայն զարմանահրաշ գոլեր ու փոխանցումներ կատարել, այլև ստանալ նույնքան էպիկ վնասվածքներ։ Դեռևս գերմանական «Վերդերում» հանդես գալու տարիներին Արնաուտովիչը վնասվածք է ստացել․․․սիրելի շան հետ զբոսնելիս։ Թե կոնկրետ ինչ է եղել, չի հաղորդվում (երևի չափից շատ ամոթ է), բայց փաստը մնում է փաստ՝ Արնաուտովիչը բաց է թողել 2 ամիս։ Այ եթե կարդացած լիներ Կուդիչինիի վնասվածքի մասին, գուցե ամեն ինչ այլ կերպ դասավորվեր։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա