Logo

Ո՞վ՝ Մխիթարյանի փոխարեն. Կլյուվերտը միակ տարբերակը չէ

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 20.06.2020ՍՊՈՐՏ
0 JS207708366jpgRoma 1 - Ո՞վ՝ Մխիթարյանի փոխարեն. Կլյուվերտը միակ տարբերակը չէ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:00

-

-

«Ռոման» շարունակում է քայլեր ձեռնարկել՝ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները գնելու համար: Վերջին օրերին շատ էին խոսակցություններն այն մասին, որը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի փոխարեն «Արսենալը» ցանկանում է ստանալ Ջասթին Կլյուվերտին, բայց Football London-ը գրում է, որ կան այլ պոտենցիալ տարբերակներ, որոնք կարող են «զինագործները» դիտարկել՝ Մխիթարյանի փոխարեն:

Էդին Ջեկո

«Արսենալն» այս պահին ունի Պրեմիեր լիգայի լավագույն կենտրոնական հարձակվողներից 2-ին՝ ի դեմս Օբամեյանգի և Լակազետի, սակայն երկու ֆուտբոլիստների ապագայի հարցն էլ անորոշ է, ինչի պատճառով լոնդոնցիները կարող են դուրս գալ շուկա՝ փորձառու հարձակվողի փնտրտուքով. Ջեկոն շատ լավ տարբերակ է՝ հաշվի առնելով նաև Պրեմիեր լիգայում նրա փորձը:

Լորենցո Պելեգրինի

Միկել Արտետան շատ է ցանկանում ուժեղացնել իր թիմի կիսապաշտպանությունը: Նրանց պետք է արագ ու երիտասարդ ֆուտբոլիստ. 23-ամյա Պելեգրինին, թեպետ «Ռոման» դժվար թե ցանկանա բաժանվել ֆուտբոլիստից:

Չենգիզ Ունդեր

Ունդերը հենց այն ֆուտբոլիստն է, որ կփոխարինի Հենրիխ Մխիթարյանին «Արսենալում»՝ հաշվ առնելով դիրքն ու խաղային հատկանիշները:

Նիկոլո Զանիոլո

Զանիոլոն իտալական, ու կարելի է ասել, եվրոպական ֆուտբոլի ամենատաղանդավոր ու հեռանկարային խաղացողներից է: Մի շարք գրանդներ ցանկանում են գնել Զանիոլոյին, բայց «Ռոման», ինչպես Պելեգրինիի դեպքում, չի ցանկանա բաժանվել ֆուտբոլիստից, կամ էլ միայն շահավետ առաջարկի դեպքում. իսկ Զանիոլոյի տրանսֆերային արժեքը բավական բարձր է: Մխիթարյանին զիջելուց բացի՝ «Արսենալը» հռոմեացիներին ստիպված կլինի մեծ գումար վճարել:

Մխիթարյան-Կլյուվերտ փոխանակման բանակցությունները թափ են հավաքում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա