Logo

Ոչ «Բավարիան», ոչ էլ «Լիվերպուլը» Վերների տրանսֆերի հարցով կապ չեն հաստատել «Լայպցիգի» հետ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 19.04.2020ՍՊՈՐՏ
Ոչ «Բավարիան» ոչ էլ «Լիվերպուլը» Վերների տրանսֆերի հարցով կապ չեն հաստատել «Լեյպցիգի» հետ - Ոչ «Բավարիան», ոչ էլ «Լիվերպուլը» Վերների տրանսֆերի հարցով կապ չեն հաստատել «Լայպցիգի» հետ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:17

-

-

Ինչպես հայտնի է, Մյունխենի «Բավարիան» ու «Լիվերպուլը» հետաքրքրված են Գերմանիայի հավաքականի ու «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների ծառայություններով։

Գերմանական ակումբի գլխավոր տնօրեն Օլիվեր Մինցլաֆը, սակայն, հայտարարել է, որ ակումբի հետ կապ չեն հաստատել ոչ «Բավարիայից», ոչ էլ «Լիվերպուլից»։

«Ոչ Յուրգեն Կլոպը, ոչ էլ Ռումենիգեն ինձ հետ կապ չեն հաստատել։ Մենք ուրախ ենք, որ երկարաձգեցինք Վերների հետ պայմանագրի ժամկետը մինչև 2023 թվականի ամառ, քանի որ նա իսկապես հրաշալի ֆուտբոլ է խաղում։

Մենք միաժամանակ հավատացած ենք, որ շարունակում ենք Վերների համար ուժեղ թիմ մնալ, որտեղ մնալով՝ նա կարող է զարգանալ ու լավ ելույթներ ունենալ Գերմանիայի հավաքականում»,- ասել է «Լայպցիգի» գլխավոր տնօրենը General-Anzeiger-ի հետ զրույցում։

Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, թե «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Վերների հետ հանդիպում է նախատեսել, որի ընթացքում ներկայացնելու է գերմանացուց ակնկալվող դերն ու նշանակությունն անգլիական ակումբի կազմում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա