Logo

Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության. ժողովածու բոլորի համար

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 22.11.2017Գրադարան
23632567 1661406347242853 7485469195098610096 o - Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության. ժողովածու բոլորի համար

«Զանգակ» հրատարակչության «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության» խորագրով առաջին ժողովածուն լույս տեսավ անցյալ տարի: Գաղափարը և ձևաչափը հետաքրքրեց բոլորին. օրագիր-ժողովածու, ամեն շաբաթվա համար առանձին բանաստեղծությամբ և նշումներ անելու էջերով:

«Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության-2017»-ում ներկայացված է անկախության շրջանի 52 բանաստեղծի մեկական ստեղծագործություն. այդքան է տարվա շաբաթների քանակը:

Zangak 2  - Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության. ժողովածու բոլորի համար

Իսկ ահա 2018 թ. ընտրանի–օրագիրը ժամանակագրորեն ավելի լայն գրական շրջափուլ է ընդգրկում: «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության-2017»-ի ամենից վաղ թվագրվող բանաստեղծությունը Սմբատ Շահազիզի «Երազն» է (1864 թ.), իսկ ժամանակագրորեն վերջինը` Վահագն Աթաբեկյանի «Voca Me»–ն (2017 թ.):

Շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ Yerevan Book Fest-ի շրջանակներում ՀՀ ԱԳՆ նախկին շենքում՝ Հանրապետության Հրապարակ:

Շնորհանդեսի ընթացքում նախատեսվում են հանդիպում ժամանակակից հայ բանաստեղծների հետ և գրական ընթերցումներ:
Ընտրանու կազմողը և խմբագիրը Հայկ Համբարձումյանն է:

23754703 1663466423703512 2719137307703156068 n - Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության. ժողովածու բոլորի համար

23755134 1662532537130234 6461225767228242713 n - Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության. ժողովածու բոլորի համար

23668770 1661503673899787 8484481805694519006 o - Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության. ժողովածու բոլորի համար

 

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա