Logo

«Ոչ ոք չէր հավատում, որ Ֆիրմինոն կկարողանար ֆուտբոլ խաղալ»․ «Հոֆենհայմի» նախկին գլխավոր տնօրեն

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 23.02.2020ՍՊՈՐՏ
1434807809 verdacht auf schienbeinbruch bei roberto firminophoto 13345167922501hdjpg - «Ոչ ոք չէր հավատում, որ Ֆիրմինոն կկարողանար ֆուտբոլ խաղալ»․ «Հոֆենհայմի» նախկին գլխավոր տնօրեն
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:11

-

-

«Հոֆենհայմի» նախկին գլխավոր տնօրեն Էրնստ Տաները պատմել է բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի հետ աշխատանքի մասին: «Լիվերպուլի» ներկայիս ֆուտբոլիստը գերմանական ակումբում հանդես է եկել 2011-2015թթ․:

«Շատ դժվար էր Ռոբերտոյին բրազիլական «Ֆիգեյրենսեում» հետևելը, այդ երկրում ակումբները շատ խաղեր են անցկացնում, հետևաբար՝ քաղաքից քաղաք շատ ուղևորություններ են հարկավոր: Սակայն մենք կարողացանք մարզմանը ներկա գտնվել որպես զբոսաշրջիկներ, որպեսզի գնահատեինք նրա որակները: Ես անմիջապես ասացի, որ Ֆիրմինոն մեզ անհրաժեշտ խաղացող է, և մենք սկաուտի ուղարկեցինք, որպեսզի հետևի նրա ելույթներին, սակայն ներկայացված զեկույցը բացասական էր։ Միայն տեսնեիք մեր՝ Ռոբերտոյի մասին կազմած տվյալներն այն ժամանակ, երբ նա նոր էր հայտնվել ակումբում:

Գերմանիայում անցկացվում են դիմացկունության դաժան, բայց ճշգրիտ թեստեր, և Ֆիրմինոն ուներ վատագույն արդյունքները բոլոր այն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների շրջանում, որոնց երբևէ տեսել եմ: Նույնիսկ տատիկիս արդյունքներն ավելի լավը կլինեին: Ոչ ոք չէր հավատում, որ նա կկարողանար ֆուտբոլ խաղալ»,- Տաների խոսքերը մեջբերում է Bleacher Report-ը:

Ֆիրմինոն «Հոֆենհայմում» անցկացրած 5 մրցաշրջանից հետո 41 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Լիվերպուլ» ու դարձել թիմի առաջատարներից մեկը՝ նախորդ մրցաշրջանում հաղթելով Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում:

Կլոպ. «Ֆիրմինոն խփած գոլերով չէ, որ կարևոր է «Լիվերպուլի» համար»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա