Logo

«Ոչ ոք նրանց չի ստիպում, որ մեզ ֆուտբոլիստ վաճառեն». Մյուլերը՝ «Բավարիայի»՝ մրցակիցներին թուլացնելու մասին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 08.09.2021ՍՊՈՐՏ
ոք նրանց չի ստիպում որ մեզ ֆուտբոլիստ վաճառեն. Մյուլերը՝ Բավարիայի՝ մրցակիցներին թուլացնելու մասին - «Ոչ ոք նրանց չի ստիպում, որ մեզ ֆուտբոլիստ վաճառեն». Մյուլերը՝ «Բավարիայի»՝ մրցակիցներին թուլացնելու մասին

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է մյունխենյան ակումբի հասցեին հնչող քննադատությունների մասին, ըստ որոնց՝ ակումբը տրանսֆերային շուկայում անարդարացի է աշխատում:

«Բավարիան» թուլացնում է մրցակիցներին՝ նրանց առաջատարներին ձեռք բերելո՞վ… Ոչ ոք չի ստիպում այդ ակումբներին, որ վաճառեն իրենց խաղացողներին: Նայեք ՊՍԺ-ին ու Մբապեին:

Մենք, ինչպես յուրաքանչյուր թիմ, ցանկանում ենք ուժեղացնել մեր խաղը, բարելավել մեր որակները՝ գործելով այնպես, ինչպես կարող ենք մեզ թույլ տալ այս բյուջեով:

Միշտ էլ եղել են տրանսֆերներ, որոնք բուռն քննարկվել են, ու դա լավ է»,- Bild-ը մեջբերում է Մյուլերի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա