Logo

Ոչ-ոքի՝ առաջատարի հետ մրցախաղում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:03 / 09.05.2022Շախմատ
null

Բուխարեստում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարի 5-րդ տուրում ուշադրության կենտրոնում Լևոն Արոնյանի և միանձնյա առաջատար Ուեսլի Սոյի մրցախաղն էր: 39-րդ քայլին պարտիան ոչ-ոքի ավարտ ունեցավ:

Հաշտություն կնքեցին նաև Յան Նեպոմնյաշչնին և Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ռիխարդ Ռապորտն ու Լենիեր Դոմինգեսը, Բոգդան-Դանիել Դյակն ու Ալիռեզա Ֆիրուջան:

Միակ հաղթանակը տոնեց Ֆաբիանո Կարուանան, որի մրցակիցը Շահրիյար Մամեդյարովն էր:

5 տուրից հետո 3,5 միավորով աղյուսակը շարունակում է գլխավորել Ուեսլի Սոն: 3-ական միավորով նրան հետապնդում են Լևոն Արոնյանը, Բոգդան-Դանիել Դյակը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ մայիսի 11-ին կայանալիք 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կմրցի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա