Logo

Ոգեկոչող ֆիլմեր՝ քաղցկեղի դեմ պայքարի մասին… [5 ֆիլմ]

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 04.02.2021Կինո
քաղցկեղղղ min 1 - Ոգեկոչող ֆիլմեր՝ քաղցկեղի դեմ պայքարի մասին... [5 ֆիլմ]

Այսօր առանձնացրել ենք ֆիլմեր, որոնք լավագույնս ցուցադրում են կամքի ուժի ու լավատեսության կարևորությունը: Դրանց կենտրոնում մարդիկ են, որոնք չեն ընկճվել կյանքի բարդ մարտահրավերներից, որոնք ուժ են գտել ապրելու:

Sweet November

Թողարկման տարեթիվ` 2001

Ժանր` դրամա, մելոդրամա

Ռեժիսոր` Պետ Օ’ Քոննոր

Դերերում` Կիանու Ռւվզ, Շարլիզ Թերոն, Ջեյսոն Այզեկս, Գրեգ Գերման, Լայամ Աիկեն, Ռոբերտ Ջոյ, Լորեն Գրեմ

rsz800x800 854c73109f22c8e621ddbfacccae9db0 - Ոգեկոչող ֆիլմեր՝ քաղցկեղի դեմ պայքարի մասին... [5 ֆիլմ]

Այս ֆիլմը ներկայացնում է կարիերիստ Նելսոնի և խենթ Սարայի նոյեմբերյան զգացմանքային սիրո պատմությունը: Սարան ուղղակի խելքահան է անում Նելսոնին և գլխիվայր շուռ տալիս նրա ամբողջ կյանքն ու բոլոր ունեցած համոզմունքները: Գովազդային գործակալ Նելսոն Մոսսը շատ ակտիվ աշխատանքային գործունեություն է ծավալում և իր կյանքն այլ կերպ չի  պատկերացնում: Բայց կյանքով լի Սարա Դիվերը, որը կիսով չափ սիրահետող է, կիսով չափ փիլիսոփա փոխում է նրա պատկերացումները: Ամեն ամիս նա իր նոր հաճախորդի հետ խորհրդակցություններ է անցկացնում, սակայն առանց պարտավորությունների և ճնշումների: Միակ բանը, որ նրանք հաշվի չէին առել՝ միմյանց անկեղծ սիրահարվելու հավանականությունն էր: Դա, իհարկե, կարող էր լինել ֆիլմի լավ ավարտը, բայց, մեկ ամիս միասին անցկացնելուց հետո, Սարան խոստովանում է, որ քաղցկեղ ունի ու խնդրում է Նելսոնին իրեն հշել՝ երիտասարդ ու գեղեցիկ:

The Fault in Our Stars

Թողարկման տարեթիվ՝ 2014

Ժանր՝ դրամա, մելոդրամա

Ռեժիսոր՝ Ջոշ Բուն

Դերերում՝ Շեյլին Վուդլի, Էնսել Էլգորտ, Լորա Դերն, Սեմ Տրեմմելլ, Նատ Վուլֆ, Ուիլլեմ Դեֆո, Լոտտո Վերբեեկ

Image result for the fault in our stars

Հեյզելը քաղցկեղ ունի: Չնայած որ հիվանդությունը որոշ չափով նահանջել է, աղջիկն ուրախանալու առիթ չի տեսնում: Նա հանդիսանում է աջակցող խմբի անդամ, որի շնորհիվ ծանոթանում է Ավգուստ Ուոթերսի հետ. դա սեր էր առաջին հայացքից: Սիրահարները ճանապարհորդության են մեկնում՝ լի ուրախություններով, արկածներով, սիրով, կրքով ու կենսասիրությամբ: Նրանք հասկանում են, որ կյանքը պետք է վայելել՝ անկախ ամեն ինչից…

Knockin’ on Heaven’s Door

Թողարկման տարեթիվ` 1997

Ժանր` դրամա, կրիմինալ, կատակերգություն

Ռեժիսոր` Թոմաս Յան

Դերերում` Թիլ Շվայգեր, Յան Յոզեֆ Լիֆերս, Թերի Վան Վերվեկե, Ռալֆ Հերֆորտ և այլք

rsz800x800 d2fdbe49fd95921cd47db3b51e878820 - Ոգեկոչող ֆիլմեր՝ քաղցկեղի դեմ պայքարի մասին... [5 ֆիլմ]

Այս իկոնիկ ֆիլմի հերոսները հանդիպում են հիվանդանոցում: Երկուսի ախտորոշումն էլ մեկն է՝ նրանց հաշված օրեր է մնացել: Այդուհետ ֆիլմի գործողությունները կտրուկ զարգացում են ապրում: Գողանալով մի մեքենա, որի մեջ կային միլիոնավոր գերմանական մարկեր, նրանք փախչում են հիվանդանոցից: Նրանց հետապնդում են վարձու մարդասպանները, նրանք, իրենց կամքից անկախ, դառնում են գողեր, նրանց բռնելու փորձեր է ձեռնարկում ոստիկանությունը, նրանք նույնիսկ հայտնվում են հասարակաց տանը, սակայն այդ ամենով հանդերձ, ֆիլմի հերոսները շարունակում են առաջ շարժվել` դեպի իրենց ճակատագիրը, որի վերջնակետը պիտի լիներ ծովը…

My Sister’s Keeper

Թողարկման տարեթիվ` 2009

Ժանր` դրամա,

Ռեժիսոր` Նիկ Կասավետս

Դերերում` Քեմերոն Դիազ, Աբիգիլ Բրեսլին, Սոֆյա Վասիլիևա, Ալեք Բոլդուին, Ջեյսոն Պատրիկ, Էվան Էլլինգսոն

Image result for my sister’s keeper

Ջոդի Փիքոլթի 2004 թ. համանուն գրքի հիման վրա էկրանավորված դրամատիկ ֆիլմ, որի գլխավոր հերոսուհին է մի 11-ամյա մի աղջիկ: Աննա Ֆիցջերալդը ծնվել է այն նպատակով, որ դոնոր դառնա իր ավագ քույր Քեյթի համար, որը տառապում է արյան քաղցկեղով։ Աննան արդեն շատ վիրահատություններ է տարել, բայց երբ նա դառնում է տասներեք տարեկան, Քեյթին անհրաժեշտ է լինում դոնորային երիկամ։ Վիրահատությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ Աննայի առողջության համար հետագայում, ինչպես նաև օգուտ չտալ Քեյթին, և Աննան դիմում է դատարան, որ ստանա բժշկական էմանսիպացիա…

A Little Bit of Heaven

Թողարկման տարեթիվ` 2010

Ժանր` Դրամա, Մելոդրամա, Կոմեդիա, Ֆենթեզի

Ռեժիսոր` Նիկոլ Քասսել

Դերերում` Քեյթ Հադսոն, Գաել Գարսիա Բեռնալ, Քեթի Բեյթս, Լյուսի Փանչ, Ռոմանի Մալկո, Ուփի Գոլդբերգ և այլոք

A Little Bit of Heaven movie stills a little bit of heaven 30735855 1920 1275 - Ոգեկոչող ֆիլմեր՝ քաղցկեղի դեմ պայքարի մասին... [5 ֆիլմ]

Մարլին լավատես ու ուրախ աղջիկ է: Նա հաջողակ է, լավ աշխատանք ունի, ընկերներ, սիրեկաններ, նրա կյանքը լի է. շոփինգ, երեկույթներ, ուրախություններ… Բայց մի օր Մարլիի մոտ հայտնաբերվում է այդ լուրջ հիվանդությունը: Ինչպե՞ս կտանի լուրն այդ կենսուրախ աղջիկը, կկոտրվի՞, թե իրեն հատուկ զվարթությամբ կհաղթահարի ամեն բան: Գուցե հիվանդությունը նոր կյանքի, նոր սիրո սկիզբ դառնա…

The Fault in Our Stars

Թողարկման տարեթիվ՝ 2014

Ժանր՝ դրամա, մելոդրամա

Ռեժիսոր՝ Ջոշ Բուն

Դերերում՝ Շեյլին Վուդլի, Էնսել Էլգորտ, Լորա Դերն, Սեմ Տրեմմելլ, Նատ Վուլֆ, Ուիլլեմ Դեֆո, Լոտտո Վերբեեկ

Image result for the fault in our stars

Հեյզելը քաղցկեղ ունի: Չնայած որ հիվանդությունը որոշ չափով նահանջել է, աղջիկն ուրախանալու առիթ չի տեսնում: Նա հանդիսանում է աջակցող խմբի անդամ, որի շնորհիվ ծանոթանում է Ավգուստ Ուոթերսի հետ. դա սեր էր առաջին հայացքից: Սիրահարները ճանապարհորդության են մեկնում՝ լի ուրախություններով, արկածներով, սիրով, կրքով ու կենսասիրությամբ: Նրանք հասկանում են, որ կյանքը պետք է վայելել՝ անկախ ամեն ինչից…

 

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա