Logo

Ողբերգական. Կյանքից հեռացել է նախկին դարպասապահ Սանտիագո Կանիսարեսի 5-ամյա որդին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 23.03.2018ՍՊՈՐՏ
841641614 - Ողբերգական. Կյանքից հեռացել է նախկին դարպասապահ Սանտիագո Կանիսարեսի 5-ամյա որդին

Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Սանտիագո Կանիսարեսը սոցիալական ցանցերի իր էջերում տեղեկացրել է, որ ծանր հիվանդության դեմ 18 ամիս պայքարելուց հետո կյանքից հեռացել է իր 5-ամյա որդին:

«Իմ որդին մահացել է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին աջակցության խոսքերի համար: Նա հեռացավ շրջապատված աշխարհի մարդկանցով և կատարեց իր առաքելությունն այն 5 տարում, որում ուղեկցեց մեզ»,- գրել է Կանիսարեսը:

Կյանքից հեռացած Սանտին Կանիսարես-Մայտե Գարսիա զույգի 3 երեխաներից մեկն էր:

Դարպասապահը հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» և «Վալենսիայի» կազմերում: Իսպանիայի ազգային հավաքականում անցկացրել է 45 հանդիպում, մասնակցել է աշխարհի (1994, 1998, 2006) և Եվրոպայի (1996, 2000, 2004) առաջնությունների 3-ական եզրափակիչ փուլերի, ինչպես նաև դարձել է Օլիմպիական չեմպիոն 1992թ.-ին:

Թե՛ «Ռեալը», թե՛ «Վալենսիան», և թե՛ այլ ակումբներ ու ֆուտբոլային կազմակերպություններ ցավակցել են Կանիսարեսին ողբերգական իրադարձության կապակցությամբ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա