Logo

Ոճային լինելու 6 դաս, որոնք Անջելինա Ջոլին սովորեցրել է աշխարհին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:00 / 20.04.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Անջելինա Ջոլի

Անջելինա Ջոլին շատերին գերեց ոչ միայն դերասանական տաղանդով, այլև իր բարի սրտով. աշխարհը դեպի լավը փոխելու նրա ցանկությունն անգնահատելի է։ Ակտիվ բարեգործությունից զատ, աստղը հայտնի է իր նորաձեւ կերպարներով։ Նրա ցանկացած տեսք գրավում է բազմաթիվ հայացքներ, և կարևոր չէ՝ նա ոտք կդնի «Օսկար»-ի կարմիր գորգի վրա, թե մթերք գնելու կգնա մոտակա խանութ:

Մենք պարզեցինք, թե ինչ սկզբունքով է կազմված Ջոլիի զգեստապահարանը, և ինչպես է նրան հաջողվում ոճային լինել ցանկացած իրավիճակում։

1․ Անջելինա Ջոլին հաճախ է հագնում մարմնագույն «նավակ-կոշիկներ», որոնք նրա ոտքերն ավելի երկար են դարձնում

Անջելինա Ջոլի

Նախանձելի հաճախականությամբ աստղը հանրությանը ներկայանում է մարմնագույն տարբեր երանգների կոշիկներով՝ լինեն դրանք բեժ բարձրակրունկներ, որոնք նա հմտորեն համադրում է երեկոյան զգեստների հետ, թե արձակուրդային զգեստապահարանի անփոխարինելի տարրեր՝ հողագույն հարմարավետ «բալետկաներ»։

Անջելինա Ջոլի 2

Գաղտնիքը պարզ է՝ մարմնագույն կոշիկները տեսողականորեն երկարեցնում են ոտքերը՝ ներդաշնակելով մաշկի գույնին։ Որպեսզի այս լայֆհակն աշխատի, ընտրե՛ք կոշիկներ, որոնք գույնով մոտ են Ձեր մաշկի երանգին:

2. Դերասանուհին նախընտրում է սև, սպիտակ և անկողնային երանգներ

Анджелина Джоли

Աստղի անկրկնելի կերպարների մեկ այլ գաղտնիք՝ ճիշտ ընտրված գունային համադրում։ Հազվադեպ կարելի է նրան տեսնել վառ ու հագեցած գույներով հանդերձով։

 Анджелина Джоли 4

Ամենից հաճախ Անջելինայի ընտրությունը կանգ է առնում սև և սպիտակ դասական կամ մոխրագույն, բեժ և անկողնային երանգների համադրությունների վրա: Այս գույներն ընդգծում են նրա բնական գեղեցկությունը և օգնում համապատասխան տեսք ունենալ տարբեր իրավիճակներում:

3. Աստղը հասկանում է՝ ինչ դեր ունի «ուժեղ կնոջ» դրես-կոդը

 Анджелина Джоли -3

«Power dressing» ոճը ենթադրում է խիստ կերպարներ, որոնք օգնում են ուժեղ և անկախ տիկնանց ցույց տալ իրենց հեղինակության ուժը բիզնեսի և մասնագիտական կյանքի ոլորտներում: Նրանց համար, ովքեր նոր են հակվում դրան, Անջելինա Ջոլիի էլեգանտ զգեստապահարանը կդառնա ոգեշնչման անսպառ աղբյուր։

 Анджелина Джоли

Աշխարհահռչակ այս կինը գիտի, թե ինչպես ճիշտ տպավորություն թողնել բիզնեսի աշխարհում։ Նրբագեղ կիսաշրջազգեստները, տաբատային կոստյումները և մինիմալիստական աքսեսուարներն օգնում են նրան անել հնարավորը` նպատակներին հասնելու համար: Կարմիր գորգի  ելքերը նույնպես ամբողջական չեն առանց Ջոլիի բիզնես կերպարների, բայց մի բացառությամբ՝ կանացի բլուզները փոխարինում են գրասենյակային բաճկոններին։

4. Դերասանուհին ընտրում է դիմահարդարում, որը կենտրոնացնում է ուշադրությունը նրա առավելությունների վրա

 Анджелина Джоли 6

Հոլիվուդյան դիվայի սիրելի դիմահարդարումը բարակ գծերն  են, ցերեկային և երեկոյան սմոքի-աչքերը, անհավանական երկար թարթիչները և մաշկի առողջ փայլը: Ջոլիի ֆիրմային շրթներկի գույներն են ալ կարմիրը, վառ վարդագույնը, կորալայինը և հատապտղայինը: Փայլուն մաշկը, կարմիր շուրթերը, ծխագույն աչքերը և սանրվածքի մի փոքր անփութությունը նրա կուլտային կերպարի տարրերն են, որոնց շնորհիվ աստղն օվացիաների է արժանանում, ուր էլ որ լինի:

5. Նա կրում է զարդեր, որոնք ընդգծում են նրբագեղ դիմագծերը

 Анджелина Джоли 8

Առօրյա կյանքում և պաշտոնական միջոցառումների ժամանակ Ջոլին ապավինում է էլեգանտ և մինիմալիստական ականջօղերին, սակայն կարմիր գորգին նրա տեսքը միշտ ուշադրություն է գրավում տպավորիչ մանրուքներով: Բացի երեկոյան զգեստներից, նա հաճախ կրում է կախազարդ ականջօղեր, որոնք ընդգծում են աչքերի ձևը և  երկարեցնում վիզը։ 2009 թվականի Օսկարի արարողության ժամանակ դերասանուհին հյուրերին զարմացրել է տանձաձև զմրուխտե մեծ ականջօղերով (վերևի ձախ լուսանկարում)։

Անջելինա Ջոլի 5

Դա միակ դեպքը չէր, երբ էլիտար խրոնիկաների հերոսուհու աքսեսուարները քննարկումների փոթորիկ առաջացրին։ 2021 թվականին դերասանուհին ֆուրոր առաջացրեց, երբ կարմիր գորգի վրա հայտնվեց կզակին ոսկե մանժետով։

6. Ջոլին գտել է իր կատարյալ զգեստի ձևը

Անջելինա Ջոլի 6

«Հունական աստվածուհի».  այս արտահայտությունը, թերևս, ամենաճիշտն է նկարագրում Ջոլիի՝ երեկոյան զգեստի սիրելի ոճը։ Դերասանուհին հաճախ ընտրում է երկար զգեստներ, որոնք էլ ավելի բարակ են դարձնում նրա ուրվագիծը: Դրանց են առնչվում բարձր գոտկատեղով, մեկ ուսի ծալքավոր շիֆոնով ծածկոցներ, ինչպես նաև գծավոր և թանկարժեք քարերով զգեստներ: Ջոլիի յուրաքանչյուր կերպար կարմիր գորգի վրա յուրահատուկ է, գործվածքների ու գույների բազմազանությունը՝ տպավորիչ, իսկ «հույն աստվածուհու» ոճը, կարծես թե, հիմնավոր հաստատվել է նրա զգեստապահարանում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա