Logo

Վոլեյբոլի հայ մրցավարի աշխատանքը բարձր գնահատականի է արժանացել Եվրոպայում

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:36 / 26.04.2022Վոլեյբոլ
Բացառիկ
Նարեկ Շիրինյան

Երևանցի մրցավար Նարեկ Շիրինյանը բարձր գնահատականների է արժանացել ապրիլի 22-24-ը Նիդեռլանդներում կայացած 17-18 տարեկան աղջիկների վոլեյբոլի Եվրոպայի առաջնության ընտրական երկրորդ փուլի D ենթախմբի հանդիպումները բարձր մակարդակով սպասարկելու համար։

ՖԻՎԲ-ի միջազգային կարգի մրցավարի կոչում ունեցող մեր հայրենակիցը VNews-ին հայտնեց՝ Պորտուգալիա – Հունաստան առաջին հանդիպումը, որի գլխավոր մրցավար էր նշանակված, բաց է թողել վատառողջ լինելու պատճառով։ Բարեբախտաբար, ստուգման արդյունքներով նրա մոտ COVID-19-ը չի հայտնաբերվել, և Շիրինյանը ներգրավվել է հետագա հանդիպումներին։

«Գլխավոր մրցավարի կարգավիճակով սպասարկեցի Նիդեռլանդներ – Պորտուգալիա (3։2) խաղը, որի համար 100 հնարավորից 98 միավոր ստացա։ Իսկ Նիդեռլանդներ – Հունաստան (3։1) մրցավեճում երկրորդ մրցավարն էի։ Աշխատանքս գնահատվեց 93 միավոր։ Եվս երկու խաղում պահեստային մրցավար էի, որին չեն գնահատում։ Առաջնության սուպերվայզերը նշեց, որ հրաշալիորեն տիրապետում եմ մասնագիտական շարժուձևին և համագործակցում գործընկերներիս հետ»,- VNews-ին պատմեց Նարեկ Շիրինյանը։

Մրցաշարին մասնակցում էր նաև Վրաստանի հավաքականը, իսկ խաղերն սպասարկեցին նաև մրցավարներ Ֆրանսիայից, Նորվեգիայից և Իսլանդիայից։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա