Մեկնարկում է տղամարդկանց վոլեյբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը՝ հաղորդում է ՀԱՕԿ-ը:
Մրցաշարում ելույթ կունենան հինգ թիմեր: Նրանք միմյանց հետ կմրցեն չորս փուլով: Առաջին փուլի հանդիպումները տեղի կունենան ապրիլի 8-17-ը:
Ապրիլի 21-ին իրենց մրցավեճը կսկսեն նաև կանանց բարձրագույն խմբի առաջնության մասնակիցները: Մրցաշարը բաղկացած է երեք փուլից:
Մրցումները կանցկացվեն Երևանի «Գազպրոմ» մարզահամալիրում: