Logo

Որ ակումբն է ցանկանում գլխավորել Խաբի Ալոնսոն

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 20.02.2018ՍՊՈՐՏ
alonso - Որ ակումբն է ցանկանում գլխավորել Խաբի Ալոնսոն

«Լիվերպուլի», Մադրիդի «Ռեալի» և «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն ընդգծել է, որ ապագայում ցանկանում է դառնալ «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչը:

Իսպանացի նախկին ֆուտբոլիստը կարիերայի նախնական փուլում հանդես է եկել հենց բասկյան ակումբում՝ 1999-2004թթ.:

«Եթե մի օր սկսեմ զբաղվել մարզչական գործունեությամբ, ապա կցանկանամ վերադառնալ «Ռեալ Սոսյեդադ»: Ակումբին կփորձեմ առավելագույն օգուտ բերել, ինչպես և արել եմ մարզական կարիերայիս ժամանակ: Բայց առայժմ վերջնական որոշում չեմ ընդունել, թե ինչով եմ զբաղվելու ապագայում»,- Ալոնսոյի խոսքերը մեջբերում է Cadena SER-ը:

Ալոնսոն ավելի վաղ նաև խոստովանել էր, որ դեմ չէր լինի մարզչական գործունեությամբ զբաղվել իր նախկին թիմերից մյուսում՝ «Լիվերպուլում»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա